Museum Tour October 19, 2024: With a Spatial Gift from Guests

Հոկտեմբերի 19-ին Արթուր Թարխանյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Շրջայց թանգարանում» խորագրով միջոցառումը, որն աչքի ընկավ իր կրթական և ոգեշնչող բնույթով Միջոցառման բանախոսը կենտրոնի հիմնադիր-տնօրեն Անահիտ Թարխանյանն էր, որը մեծ վարպետությամբ անդրադարձավ մոդեռնիզմին, կոնստրուկտիվիզմին և տրադիցիոնալիզմին Նա ներկայացրեց այդ ժամանակաշրջանի ականավոր ճարտարապետներին, նրանց գաղափարական վեճերը, ինչպես նաև մի շարք հայտնի նախագծեր՝ հարուստ պատմություններով և հետաքրքիր մանրամասներով։
Հանդիպումը յուրահատուկ էր իր անմիջականությամբ և ջերմ մթնոլորտով, բայց հատկապես հիշարժան դարձավ անակնկալը, որը պատրաստել էր մեր հյուրերից մեկը՝ Էլեն Թևոսյանը Նա մեզ նվիրեց իր ձեռքի անգնահատելի ստեղծագործությունը, որը մեծ հուզմունք առաջացրեց բոլորիս մոտ Մենք խորապես երախտապարտ ենք Էլենին այս բացառիկ և անկրկնելի նվերի համար, որն, անկասկած, երկար կհիշվի մեր կողմից և կհամալրի Արթուր Թարխանյան մշակութային կենտրոնի նվերների շարքը։








