. Ճարտարապետության Կենտրոն և Հայկական մոդերնիզմի թանգարան

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արթուր Թարխանյանի Կենտրոնը մի վայր է, որը բոցավառում է միտքը և ոգևորություն է ներշնչում։ Կենտրոնում տեղակայված է մշտական հավաքածու Հայկական մոդեռնիզմի ճարտարապետական կառույցների, կոնցեպտուալ նախագծերի և դիզայնի նորարար գաղափարների, որոնք ավելի քան 30 տարվա ստեղծարարության և ճարտարագիտական մտքի արդյունք են։

Արթուր Թարխանյան Կենտրոնը ոչ կառավարական մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Թարխանյան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Մեր առաքելությունն է առաջխաղացում ապահովել ստեղծագործ մտքին, ուսուցմանը և գնահատմանը դիզայնի և ճարտարապետության ոլորտում՝ առավել լայն լսարանի համար։ Մենք ջանում ենք Հայկական մոդեռնիզմի երևույթը նշանակալից դարձնել որքան հնարավոր է շատ մարդկանց համար ողջ աշխարհում։ Մասնավորապես, այդ գործունեության արդյունքում, 2012 թ Վիեննայում կայացած Ճարտարապետների Համաշխարհային Համաժողովը պաշտոնապես ճանաչեց 1955-1991 թթ սովետական մոդեռնիզմի բարձր գեղարվեստական արժեքը և պատմական նշանակությունը, որպես 20-րդ դարի ժառանգության անբաժան մաս։ Հայ ճարտարապետների մի քանի գործեր ճանաչվեցին որպես համաշխարհային նշանակության հուշարձաններ, և դրանց մի մասը ներկայացված է Կենտրոնում։ Եթե միջնադարյան ավանդական ճարտարապետությունը հատնի դարձրեց Հայաստանը, ապա Թամանյանի դպրոցը հավասարեցրեց հայկական ճարտարապետությունը 20-50 թթ Եվրոպական քաղաքաշինությանը, Հայկական մոդեռնիզմը նորարարության մակարդակ ցուցադրեց ծավալային և տեխնիկական լուծումներում, որոնք հարիր էին 20 դարի առաջատար ճարտարապետական դպրոցներին։

 

Այս ցուցահանդեսը առաջինն է ցուցադրումների շարքից, նվիրված Հայկական մոդեռնիզմին։ Շարքի շրջանակներում կներկայացվի Հայկական մոդեռնիզմի ծագումը, ինչին կհետևի Սամվել Սաֆարյանի դպրոցի ներկայացումը, ինչպես նաև կցուցադրվեն ժամանակաշրջանի առաջատար հայ ճարտարապետների անհատական աշխատանքներ։

free Template by uicookies.com free Template by uicookies.com

ԿԱՊՎԵԼ

  • Էլ. փոստ info@tarkhanyancenter.am
  • Հեռախոս (+374010) 580455
  • Հասցե Երևան, Հայաստան
    Անտառային փ 188/16, 0019